Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին տեղի է ունենում Ալեն Սիմոնյանի և դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանի նշանադրության
արարողությունը։
Անելյա Գուբրյանը 20 տարով երիտասարդ է Ալեն Սիմոնյանից և նրա մտերիմ ընկերոջ՝ Պյոտր Գուբրյանի դուստրն է։
Այս իրադարձությունների ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի նախկին Մարիամ Մարգարյանը։
Ալեն Սիմոնյանի շուրջ աղմուկի ֆոնին Մարիամը երեխաների և քրոջ հետ իր հանգիստն է վայելում Ծաղկաձորում։ Նա լուսանկար է հրապարակել ձմռան վերջին օրվա վերաբերյալ մակագրությամբ՝ ցույց տալով, որ ընտանիքի հետ ժամամակ է անցկացնում։



Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանը ամուսնալուծվել էին 2025-ի հուլիսին։ Չնայած ամուսնալուծությանը, վերջիններս սոցիալական հարթակներում շարունակում են հետևել միմյանց։