Նրանց կարծիքով Ներքին 6 ամիս առաջ - 21:00 28-02-2026

Վանեցյանն ում էր պետք, որ ընտրությանն էլ մասնակցեր․ հարցում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի ընտրություններին: Քաղաքական ուժի գործադիր մարմինն իր կուսակիցներին ու համակիրներին հորդորել է քվեարկել «իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածի» օգտին:

Հայտարարության մեջ «Հայրենիք»-ն ընդգծել է, որ իրենց գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտի մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։

Վանեցյանի կուսակցությունն ավելի վաղ ընտրություններին առանձին մասնակցելու մասին էր հայտարարել:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Արթուր Վանեցյանը որոշեց չմասնակցել ընտրություններին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Վանեցյանը հասկացել է, որ չի ընտրվելու, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Երևի չկողմնորոշվեց ում կողմ գնա, որ լավ լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Վանեցյանը վնասում է ժողովրդին։

«Շատ էլ լավ արեց, որ մասնակցեր, ում էր պետք, վնասում ա մեր ժողովրդին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե մտածել է, որ չի ընտրվի։

«Շատ իմանամ իրանց ավանտյուրիստ հերն անիծեմ․․․մտածել ա անօգուտ ա, չի ընտրվի»,- ասաց նա։

«Արթուր Վանեցյանի վրա պետք է բենզին լցնել ու վառել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում