Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 19:30 28-02-2026

Բանակի ատեստացիան հանձնել ենք, բայց աշխատավարձը մոտ 1մլն պակաս ենք ստացել

Ռաֆայել Բաղդասարյանը ծառայել է հատուկ գործողությունների գումարտակում։ Այստեղ պարբերաբար հանձնում են քննություններ՝ մարտավարություն, կրակային, ֆիզիկական պատրաստության, և դրական գնահատական ստանալու դեպքում ստանում են ևս 160 հազար դրամ աշխատավարձ։

Oragir.News-ի տաղավարում Ռաֆայել Բաղդասարյանը նշում է, որ վերջին ամիսների ընթացքում նա միայն 2 անգամ ստացել 90 հազարական դրամներ, թեպետ քննությունները մշտապես հանձնել է դրական գնահատականով։ Իր հաշվարկով՝ պետությունն իրեն չի վճարել իր վաստակած ավելի քան 1 մլն դրամը․ այդ գումարը չեն ստացել գումարտակի նաև մյուս զինծառայողները։ Չեն վճարվել նաև նրանք, ովքեր ստացել են ոչ դրական գնահատական, թեպետ նրանց համար ևս սահմանված են հավելավճարներ։

Արդեն նախկին զինվորականը նշում է, որ խնդրի մասին տեղյակ են ոչ միայն անմիջական հրամանատարները, այլև նամակ է ուղարկվել պարոն Փաշինյանի անունով․ նամակը մնացել է անպատասխան։

Ռաֆայել Բաղդասարյանի պահանջը մեկն է՝ վերականգնել արդարությունն ու վճարել իրեն և իր զինակից ընկերներին այն գումարները, որոնց համար իրենք պատշաճ ֆիզիկական և մարտական վիճակում իրականացրել են իրենց ծառայությունը։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով