copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:59 28-02-2026

Տարածաշրջանն այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց

Տարածաշրջանն այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»: Գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Տարածաշրջանն արագորեն սահում է լայնածավալ պատերազմի եզրագիծ։ Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները և էսկալացիայի բարձր հավանականությունը կանխատեսելի էին՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային դժգոհությունից հետո, երբ նա անբավարար գնահատեց Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող անուղղակի բանակցությունների արդյունքները։ Այդ հայտարարությունը, ըստ էության, վերջնական ազդարարեց դիվանագիտական գործընթացի փակուղին և ուժային սցենարների վերադարձը օրակարգի առաջին պլան։

Հայաստանի համար նման զարգացումներն ունեն գոյաբանական նշանակություն։

Տարածաշրջանային մեծ պատերազմը անմիջական ու երկարաժամկետ ազդեցություն է գործելու մեր երկրի անվտանգային միջավայրի, հաղորդակցության ուղիների, էներգետիկ կայունության, միգրացիոն հոսքերի և ընդհանուր ռազմավարական հավասարակշռության վրա։

Այս պայմաններում պետության բարձրագույն ղեկավարությունից պահանջվում է առավելագույն քաղաքական կենտրոնացում, սառը հաշվարկ և ճգնաժամային կառավարման խիստ ռեժիմ։

Սակայն իրականությունը ցույց է տալիս հակառակը։ Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է գործել ներքաղաքական քարոզարշավի տրամաբանությամբ՝ արտաքին գոյաբանական սպառնալիքների ֆոնին ցուցաբերելով անփույթ և թեթևամիտ վարքագիծ։ Երբ տարածաշրջանը բառացիորեն այրվում է, իշխանության արձագանքը հստակ փոխանցում է պետական անլրջության և իրավիճակի թերագնահատման ազդակ՝ և՛ սեփական հասարակությանը, և՛ արտաքին դերակատարներին։

Այս պայմաններում խնդիրը սահմանակից պատերազմով չի սահմանափակվում։ Ավելի խորն ու վտանգավոր է այն հանգամանքը, որ իշխանության քաղաքական թեթևսոլիկությունն ինքնին վերածվում է ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի։

Երբ պետությունը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սակայն ղեկավարությունը չի անցնում արտակարգ պատասխանատվության և պետական լրջության ռեժիմի, արտաքին վտանգները բազմապատկվում են ներքին անգործությամբ։

Հենց սա է այսօր Հայաստանի գլխավոր ռիսկը՝ պատերազմին դիմակայել ոչ թե պետական մտածողությամբ և ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ, այլ «զառ գլորելու» տրամաբանությամբ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը