Ներքին 5 ամիս առաջ - 14:29 28-02-2026

Դատի առաջ են կանգնելու թուրք-ադրբեջանական քաղաքականությունը լուռ սպասարկողները. Լարիսա Ալավերդյան

Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի հիշատակի միջոցառման ընթացքում Լարիսա Ալավերդյանը անդրադարձավ պատմական և ներկայիս իրադարձություններին՝ ընդգծելով ադրբեջանական ու թուրքական քաղաքականության շարունակական վտանգը հայության նկատմամբ։

«Ցավում եմ ոչ միայն Սումգայիթի զոհերի համար, այլև բոլոր նրանց համար, ովքեր ապրում էին Ադրբեջանի 327 բնակավայրերում և ենթարկվեցին վայրագությունների»,- ասաց Ալավերդյանը։

«Դուրս մղել ավելի քան 220-250 հազար հայեր՝ այդ ընտանիքների մեծ մասը խառն էին, տարբեր ազգերի։ Սա ոչ թե ինտերնացիոնալ, այլ բազմազգ հանցագործություն էր»։

Նա հիշեցրեց, որ միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներ, ճանաչել են Արցախի անվտանգության և բնակչության վերադարձի իրավունքը։

«Մենք պահանջում ենք, որ արցախցիների վերադարձը ապահովված լինի հենց իրենց կարգավիճակով, և Ադրբեջանը պարտավոր է դա կատարել»,- ընդգծեց Ալավերդյանը։

Ալավերդյանը կապեց պատմական դեպքերը՝ Խոջալուի և Աղդամի դեպքերի հետ, նշելով, որ դրանք հերթական ցեղասպանական գործողություններ են։

«Ես համոզված եմ, որ մենք պետք է պահանջենք, գտնենք մեր սխալները մեր մեջ, պահանջենք իշխանություններից և հասնենք արդարությանը թե՛ միջազգային, թե՛ պետական ատյաններում։ Կանգնելու են դատի առաջ ոչ միայն նրանք, ովքեր իրականացրել են ցեղասպանությունը, այլ նաև նրանք, ովքեր լռեցյալ ձևով սպասարկել են թուրք-ադրբեջանական քաղաքականությունը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան

Ձեզ գուցե հետաքրքրի