Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 27-02-2026

Նիկոլն իմպոտենտ ա դառել, կնիկն էլ՝ թողել, փախնում ա․ հարցում

Աննա Հակոբյանը բաժանվել է Նիկոլ Փաշինյանից։ Նա լքել է կառավարական ամառանոցը։ «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է», - տեսանյութում ասում է նա։

Հակոբյանը մանրամասներ է հայտնել իր ունեցած-չունեցածի մասին, որովհետև կարծում է, որ, իր ձևակերպմամբ, «տաքսու վարորդները, տրանսպորտներում տարբեր անձինք իր մասին տեղեկատվություն կտարածեն՝ ինչպես է կառավարական առանձնատունը վերցրել հիմքից ու տարել»։

Նա նշել է, որ մեքենա ու տուն չունի, տեղափոխվում է վարձակալած բնակարան։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվեցին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ իրենց չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, որոշներն էլ ասացին, որ դա իրենց անձնական հարցերն են։

«Որ միացած չլինեին,ավելի լավ կլիներ։ Էս երկիրը հանգիստ կլիներ բոլոր նման մարդկանցից»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե Աննա Հակոբյանն էլ է ցանկանում թեկնածություն դնել։ «Դե իրանց անձնական խնդիրներն ա, մեկ էլ երևի բաժանվեցին, որ Աննա Հակոբյանն էլ իր թեկնածությունը դնի ու ձայները տա Նիկոլ Փաշինյանին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանն ավելի ցածր վարկանիշ ունի, քան Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին վարկածը ընտրականն ա, որ Աննան նենց խայտառակ վարկանիշ ունի, որ տեղ դադար չկա, մարդուց էլ ա ավելի ցածր։ Երկրորդը՝ ամոթել ա ասեմ, բայց էնքան եկեղեցուն ինչ ասես ասեց, եկեղեցին երևի պատժել ա՝ իմպոտենտ ա դառել, կնիկն էլ թողնում փախնում ա»,- ասաց նա։

«Ես ընդհանրապես չեմ ուզում իրանց մասին խոսամ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ