Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 22:06 26-02-2026

110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն․ Մարուքյան

ՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Այս թողարկման ընթացքում քննարկում ենք, թե ինչպես են վերջին տարիներին պետական միջոցները մսխվել և վերածվել պարգևավճարների ու հավելավճարների իշխանության վերնախավի համար։

Վերլուծում ենք, թե ինչպես է գործող իշխանությունը պետբյուջեն օգտագործում քաղաքական քարոզարշավի նպատակներով։ Անդրադառնում ենք նաև թոշակառուների թեմային՝ ցույց տալով, թե ինչպես է շուրջ 10 000 դրամ թոշակի բարձրացումը օգտագործվում ընտրողների վրա ազդեցություն գործադրելու համար։

Խոսում ենք հասարակության արհեստական բաժանման մասին և ընդգծում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եղել և մնում է հայամետ քաղաքական ուժ՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված