copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 20:13 26-02-2026

Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել

Իրանը և Միացյալ Նահանգները գործնական նախաձեռնություններ են ներկայացրել պատժամիջոցների և միջուկային խնդրի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային Իրանի պետական հեռուստատեսության եթերում։

«Կարող եմ միայն ասել, որ կարևոր առաջարկներ և գործնական նախաձեռնություններ են ներկայացվել ինչպես միջուկային հարցի, այնպես էլ պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Երկու կողմերն էլ լուրջ են վերաբերվել քննարկումներին»,- նշել է Բաղային։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ժնևում փետրվարի 26-ին մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը։

Բանակցություններում ամերիկյան կողմը ներկայացնում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Թրամփի քաղաքական խորհրդական Ջարեդ Քուշները։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, իրանական պատվիրակությունն օմանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ի բանագնացներին փոխանցել է միջուկային խնդրի կարգավորման առաջարկներ։ Գործակալության տվյալներով՝ Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդին առաջարկները փոխանցել է ամերիկացիներին։ Առաջարկների բովանդակության մասին մանրամասներ չեն ներկայացվում։

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ բանակցություններին կարող է մասնակցել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ