Ըստ էության 6 ամիս առաջ - 20:00 26-02-2026

Ըստ էության․ Եկեղեցու դեմ կատարվողը քաոս է․ նույնն է, որ քֆուր տաս, ձեռքդ բարձրացնես ու չխփես

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք պատմաբան, «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանին։

Նրա հետ խոսել ենք ռուս-թուրքական ծուղակի, պատերազմի ժամանակ հոդվածներով փաստացի այսպես ասած արծրունիզմն արդարացնելու, Նիկոլ Փաշինյնաի մեզ Արևմուտք տանելու, Ամերիկայի դաշնակից լինելու, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ռուսական ազդեցության վերականգնելու փորձերի իշխանության պնդման, «Հայկական ժամանակ»-ում աշխատելու, 2007-ին «Իմպիչմենտ» դաշինքի ցուցակում լինելու, կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի, այս հարցում Փաշինյանը հաջողության չհասնելու, առաջիկա ընտրությունների, Հայաստանը ճգնաժամից հանելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի իրականացրած արշավին՝ Տեր-Աբրահամյանը նշեց, որ դա ավելի վատ բան է, քան ուղղակի արշավը։

«Դա արշավ չէ, ավելի վատ է, դա քաոս է։ Ինքը ձգձգում է, մարդկանց սովորեցնում է դրան․ նույնն է, որ քֆուր տաս, ձեռքդ բարձրացնես, բայց չխփես»,- ասաց նա։

Խոսելով 2007-ին «Իմպիչմենտ» դաշինքի ցուցակում լինելու և Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ անցնելու մասին, նա նշեց․ «Չեմ ափսոսում, Փաշինյանի հետ անցած ճանապարհի համար, քանի որ այն ժամանակ ես երիտասարդ էի, բոլորս էինք երիտասարդ, դա ինձ համար փորձ էր»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը