copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:03 14-06-2024

2018-ին իրեն թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան

Այս շարժման հետ կապված փորձում են անընդհատ տերեր փնտրել։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակcության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այս շարժման տերը ժողովուրդն է, այն նմանությունները, որոնք երբեմն տեսնում են 2018-ին իրականացված այս կամ այն գործողություննեի հետ, դրանք ընդամենը ոչ բռնի, խաղաղ անհնազանդության մեթոդներ են, որ ընդունված են ամբողջ աշխարհում, ու դրանք Փաշինյանը չի հորինել։

Իրեն 2018 թվականին թղթի վրա գրած տվել են, որ կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կճղվի, ասել են՝ քանի որ դու և բանակը անհամատեղելի եք, զինվորական շորեր կհագնես, մի աղջիկ ներքնազգեստով պիտի բան փակի, ասել են կպառկես այսինչ տեղը, այն զույգը ոստիկանական պատնեշի մոտ պետք է համբուրվի։

Սրանք դասագրքային բաներ են, որ ընդունված են ամբողջ աշխարհում՝ արտաքին ուժերի կողմից իրականացված փողոցային գործողությունների ժամանակ։ Սրբազան պայքարի ընթացքում շատ հաճախ նկատվում են որոշ տեխնիկական թերություններ, որովհետև մեզ թղթով տվող դրսից չկա»,- ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ 2018-ին շատ քաղաքացիներ հուսախաբվել են ու հիմա դժվար են մասնակցում Սրբազան պայքարին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները