Ներքին 6 ամիս առաջ - 11:57 26-02-2026

Այս 10 000 դրամը տրվել է վախի արդյունքում. սա նրանց համար նախընտրական փրկօղակ էր. Մենուա Սողոմոնյան

Լրագրողների հետ զրույցում Մենուա Սողոմոնյանը դիմեց կենսաթոշակների բարձրացման հանրագրային արշավին մասնակցած քաղաքացիներին՝ նշելով, որ այդ գործընթացի արդյունքում հնարավոր է եղել ձևավորել քաղաքական օրակարգ և հասնել որոշակի արդյունքի։

«Դիմում եմ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր մասնակցեցին կենսաթոշակների բարձրացմանն ուղղված այս արշավին՝ ստորագրահավաքին, ինչպես նաև սոցիալական ցանցերում բարձրացրին իրենց բողոքի ձայնը։ Միասնաբար կարողացանք քաղաքական օրակարգ ստեղծել և որոշակի քաղաքական իրողություն փոխել Հայաստանում՝ ձեռք ձեռքի բռնած ստիպելով, որ արձանագրվի այս փոքրիկ հաղթանակը»,- ասաց նա։

Սողոմոնյանի խոսքով՝ թեև կենսաթոշակի բարձրացումը կազմում է ընդամենը 10 հազար դրամ, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի քիչ, այն միևնույն է կարևոր է՝ որպես նախադեպ։

«Այս 10 հազար դրամը տրվել է ոչ թե տնտեսական աճի կամ գնաճը զսպելու նկատառումներից ելնելով, այլ վախի արդյունքում։ Վախը 500 հազար քաղաքացիների հիասթափությունից, վախը, որ նրանք այլևս չեն վստահի իշխանություններին և առաջիկա ընտրություններում չեն տա իրենց ձայնը։ Այս քայլը նրանց համար նախընտրական փրկօղակ է»,- նշեց նա։

Սողոմոնյանը հավելեց, որ, իր գնահատմամբ, խոսքը համակարգային լուծման մասին չէ, այլ ընտրություններից առաջ սոցիալական դժգոհությունը մեղմելու փորձի։ «Մեր տարեցները չպետք է շնորհակալ լինեն այդ 5 կամ 10 հազար դրամի համար, որովհետև դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գումարն է։ Միևնույն ժամանակ այս շենքում նստածները, հատկապես նախարարները, ստանում են միլիոնավոր դրամների աշխատավարձեր և պարգևավճարներ։ Միայն դեկտեմբերին աշխատավարձի, 13-րդ աշխատավարձի և պարգևավճարների տեսքով միջինը ստացել են շուրջ 7 միլիոն դրամ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ կենսաթոշակների բարձրացման հարցը դարձել է օրակարգային նաև ընդդիմադիր ուժերի աջակցությամբ։

«Այս օրակարգը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ասուլիսի ընթացքում։ Հետագայում տարբեր ընդդիմադիր գործընկերներ միացան նախաձեռնությանը, և այն դարձավ կարևոր քաղաքական հարց։ Վախենալով մեր աճող վարկանիշից՝ իշխանությունները գնացին այս քայլին»,- եզրափակեց Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ