copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:52 24-02-2026

Վստահորդս դրա հետ կապ չունի․ գրառման համար կալանավորված 55-ամյա կնոջ պաշտպանը՝ գործի մասին

Նախքան նախաքննական մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը ախուրյանցի 55-ամյա Անի Պիճոյանը ոստիկանություն է դիմել, հայտնել, որ իր անունով կեղծ էջ է բացվել, և խնդրել է զբաղվել այդ գործով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արտակ Մովսիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախուրյանում 55-ամյա կնոջ նկատմամբ 1 ամսով կալանք է կիրառվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բռնության կոչ անելու համար։

«Իմ վստահորդը գրառման հետ կապ չունի։ Մոտ 1 շաբաթ առաջ նա տեսել է համացանցում, որ նման բան է տարածվում, ինքն է ահազանգել, ոստիկանությանը խնդրել միջոցներ ձեռնարկել։ Իսկ փետրվարի 18-ին նրան ձերբակալել են։ Ես գրառման բովանդակությունը չեմ կարող հիմա բացահայտել, բայց այն որակվել է որպես բռնություն գործադրելու հրապարակային կոչ և խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- նշեց փաստաբանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին