copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 22:39 24-02-2026

Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Կամազ»-ը և «BMW»-ն․ կա վիրավոր

Փետրվարի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 43/10 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շանթ Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված