copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:35 24-02-2026

Երևանում մեկնարկում է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի ստեղծումը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանում մեկնարկում է նոր կարևոր նախագծի՝ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի ստեղծումը։

«Նախագիծը մշակել է միջազգային ճանաչում ունեցող MVRDV ընկերությունը՝ առաջարկելով ժամանակակից, բաց և ապագային միտված միջավայր։

Նախագծի նպատակը Հայաստանում նոր սերնդի կրթական և տեխնոլոգիական կենտրոն ձևավորելն է, որտեղ մեկ միասնական հարթակում կհամադրվեն ակադեմիական գիտելիքը, կիրառական ինժեներությունը և մասնավոր հատվածի պահանջարկը։

Այս նախագիծը կարևոր ներդրում է կրթության, գիտության և նորարարության զարգացման գործում՝ նպաստելով մրցունակ մասնագետների ձևավորմանը։ Երևանը շարունակում է զարգանալ որպես գիտելիքի, ստեղծարարության և տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված