copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:06 24-02-2026

Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները հանդիպել են Ժնևում

ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

«Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները»,– ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված