copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:52 23-02-2026

Մենք հայրենիք ու մի ամբողջ կյանք ենք կորցրել, ոմանք պարզապես հարմար պահ ու առիթ են գտել

Արցախի Հանրապետության Աժ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Ինձ իրականում զզվեցրել են Արցախից թռած, Արցախում չապրած, Արցախից հեռու «կյանքը վայելող», բայց Արցախն ինձնից շատ «սիրողներն» ու Արցախի համար «ախուվախ» անողները։

Արցախը ձեր կենսագրության «պահեստային բաժինը» չէ, որ անհրաժեշտ պահին բացեք ու փակեք։

Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է, ոչ թե պատասխանատվություն։

Արցախը նրանցն է, ովքեր կորցրել են տուն ու երազանք, իրենց կյանքն են թողել այնտեղ ու այդ կյանքը չեն ուրացել, ոչ թե նրանց, ովքեր թեմա են գտել։

Եվ հիշեք՝ ներում չեն ունենալու նրանք, ովքեր ժողովրդի ողբերգությունը դարձնում են անձնական հաշվարկի գործիք։

Մենք հայրենիք ու մի ամբողջ կյանք ենք կորցրել։

Ոմանք՝ պարզապես հարմար պահ ու առիթ են գտել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել