copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 09:24 22-02-2026

Կրիմինալը երկրում չի զգում որևէ իրավապահ համակարգի «շունչ», Հայաստանում գործնականում ամենաթողություն է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Սեւանում դանակահարել են 20-ամյա երիտասարդի, որը մահացել է:

Ինչքան սովորական է դարձել Հայաստանում այս ամենը: Դե, Աջափնյակի «քրեական ճակատամարտի» ֆոնին՝ դանակահարությունները արդեն «չնչին» միջադեպեր են: Առանց հեգնանքի՝ Հայաստանում գործնականում ամենաթողություն է: Ընդ որում, շեշտեմ, այդ ամենաթողությունը գալիս է առաջին հերթին բարոյական-արժեքային համակարգում ամենաթողությունից, ինչի մասին ես գրել էի Աջափնյակից հետո, որի հղումը կտեղադրեմ ներքեւում:

Բարոյական ու արժեքային մակարդակով ամենաթողությունը, «ամմեն ինչ կարելիի» սկզբունքը գալիս է պետական իշխանությունից, իջնելով արդեն մինչեւ հանրային հյուսվածքներ: Դրան ավելանում է նաեւ այն բախտորոշ հանգամանքը, որ երկրում չկա կառավարման զսպող համակարգ: Այդ համակարգը զսպում է միայն ու միայն քաղաքական իշխանության հանդեպ մրցակցային երեւույթները: Մնացյալ ամեն ինչ կարելի է:

Կրիմինալը երկրում չի զգում որեւէ իրավապահ համակարգի «շունչ», որեւէ կարգուկանոնի, կրիմինոգեն իրադրության վերահսկողության շունչ, չի զգում երկրում գոյություն ունեցող ոստիկանական կոդեքս բառի թե բարոյական, թե մասնագիտական կոմպետենտության իմաստով:

Սա չի նշանակում, որ համակարգում չկան այդպիսիք: Կան, ընդ որում քիչ չեն: Բայց նրանք շատ վաղուց արդեն համակարգի բնորոշիչ չեն, նրանք համակարգում նույնիսկ «մարգինալության» հասցված երեւույթ են:

Այս լրջագույն խնդիրները պետք է դառնան նախընտրական խոսակցության, հանրության հետ երկխոսության կարեւոր բաղադրիչ, որպեսզի մարդիկ հասկանան՝ խաղաղություն ասվածը չի կարող լինել միայն արտաքին երեւույթ, ցանկացած երկրի պարագայում: Խաղաղությունը համալիր է, այն պետք է ունենա արտաքին ու ներքին շերտերի հավասարակշռություն: Իսկ ներքին կառուցվածքում կրիմինոգեն իրավիճակը հիմնարարներից մեկն է:

Ընդ որում, հենց դրանով է պայմանավորված, երբ երկրներում՝ որոնք ավարտում են այսպես ասած արտաքին պատերազմը, անկախ ելքից, լրձագույն խնդիր է դառնում արդեն ներքին կրիմինոգեն իրավիճակը եւ մինչ այն չի ստանում արդյունավետ լուծում, երկիրը չի մտնում խաղաղության լիարժեք ռեժիմ եւ հոգեբանական դաշտ:

Սա իհարկե չի նշանակում, որ արտաքին խաղաղության հարցը լուծված է եւ մնում է ներքինը: Ոչ: Եվ այդ թեմայով ես պարբերաբար խոսում եմ ու հայտնում կարծիքս: Բայց, հարցը այն է, որ պետք է հանրության հետ քաղաքական երկխոսությունը չկենտրոնանա միայն խաղաղության արտաքին ասպեկտի վրա, այլ ներքին այս կրիմինոգեն վիճակն էլ պետք է դառնա խորը քննարկումների առարկա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող