copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:02 21-02-2026

Պահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք մեր պետականությունը․ Նաիրի Սարգսյան

Հայ ժողովրդի համար լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ։ Այն մեր հավաքական հիշողությունն է, մեր ինքնությունը, մեր պատմական դիմադրողականությունը։ Այն սահման է, որը գծված չէ քարտեզի վրա, բայց պահում է պետությունն ավելի ամուր, քան երբեմն՝ ֆիզիկական սահմանները։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Այսօր, երբ աշխարհը բացում է նոր հնարավորություններ և մեզ հասանելի են դառնում տարբեր մշակութային ու կրթական փորձառություններ, մենք բնականաբար ձգտում ենք սովորել, փոխանակվել փորձով և առաջընթաց գրանցել։ Սակայն որքան էլ շատ բան հնարավոր լինի ձեռք բերել արտաքին աշխարհից, կա մի հիմք, որը չի կարող ձևավորվել փոխառմամբ՝ մեր լեզվով մտածելու կարողությունը։

Մայրենի լեզուն այն հիմքն է, որի վրա կառուցվում է ազգային անվտանգությունը՝ սկսած կրթությունից մինչև պետական ինստիտուտներ, տեղեկատվական դաշտից մինչև մշակութային ինքնություն։ Այն մեր սերունդների միջև վստահության կամուրջն է և մեր ապագայի ռազմավարական ռեսուրսը։

Պահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն։

Հայաստանը ես եմ,

Հայաստանը մենք ենք,

Հայաստանը մեր լեզուն է, մեր մտածողությունը, մեր ձայնն աշխարհում։

Շնորհավորում եմ բոլորիս Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ