copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:54 20-02-2026

Հայ երաժիշտներից ովքեր ելույթ կունենան Դուդուկի միջազգային փառատոնում

Փետրվարի 21-ին Վալանսի քաղաքային թատրոնը կհյուրընկալի Դուդուկի միջազգային 8-րդ փառատոնը, որի բեմում ելույթ կունենան ոլորտի լավագույն վարպետները։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Եղիշե Մանուկյանի, Լևոն Շատիկյանի, Միխայիլ Սադեևի և այլ ճանաչված կատարողների արվեստը։

Փառատոնին կմասնակցեն նաև «Նոր Աշուղ» անսամբլը և Երևանի երիտասարդական նվագախմբերը։

«Ֆրանսիա-Աշտարակ-Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած այս միջոցառումը ոչ միայն համերգ է, այլև հայկական երաժշտական ժառանգությունը միջազգային հարթակում արժևորելու կարևոր նախաձեռնություն։