Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:13 19-02-2026

ՀԱՄԱՍ-ը վերահսկողություն է հաստատել Գազայի վրա՝ չնայած Իսրայելի հետ պատերազմում կրած կորուստների

ՀԱՄԱՍ-ը վերստին հսկողություն է հաստատել Գազայի վրա, թեև Իսրայելի հետ պատերազմում կրել է ծանր կորուստներ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում վերջինիս լավ մարզված ստորաբաժանումները ջախջախվեցին և վերածվեցին պարտիզանական ստորաբաժանումների, իսկ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների մեծ մասը սպանվեց։ Գազայի շենքերն ու ենթակառուցվածքները մեծ մասամբ ավերվեցին, բնակչությունը ստիպված եղավ լքել տները, իսկ տնտեսական կյանքը կանգ առավ»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ BBC-ի, Գազայի հատվածի բնակիչները նշում են, որ ՀԱՄԱՍ-ը կրկին ամրապնդում է իր վերահսկողությունը անվտանգության, հարկային եկամուտների և պետական ​​ծառայությունների նկատմամբ, ինչն իր հերթին հարցեր է առաջացնում խմբավորման երկարաժամկետ ռազմավարության և այն մասին, թե արդյո՞ք ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հրաժարվել զենքից և իշխանությունից, ինչպես պահանջվում է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլով: