copy image url
Ավելին 5 ամիս առաջ - 18:57 19-02-2026

Պուտինը պարգևատրել է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Գայանե Շիլաջյանին

ՌԴ նախագահի հրամանագրով Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Գայանե Շիլաջյանը պարգևատրվել է «Մշակույթում և արվեստում կատարած աշխատանքների համար» մեդալով:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

«Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Գայանե Ազարիկի Շիլաջյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով արժանացել է պետական բարձր պարգևի՝ «Մշակույթում և արվեստում կատարած աշխատանքների համար» մեդալի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Գայանե Շիլաջյանը Ռուսաստանի լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից մեկի հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարն է: Նա Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող է, Մոսկվայի արվեստի պատվավոր գործիչ, ՌՀՄ-ի կողմից հիմնադրված «Համաձայնություն» երաժշտական մրցանակի դափնեկիր (2015):

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից