Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 19-02-2026

Օրակարգ․ Եկեղեցու և կաթողիկոսի դեմ թշնամանքը Ռոբերտ Քոչարյանն է սկսել․ Վազգեն Պետրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Վազգեն Պետրոսյանի հետ զրուցել ենք հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության, ընդդիմության դերակատարման, Փաշինյանի ստանձնած պարտավորություններից հրաժարվելու անհրաժեշտության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի, դրա շարժառիթների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մանրամասների, ԱՄՆ-Իրան հնարավոր առճակատման ու դրա հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վազգեն Պետրոսյանը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ թշնամանքը Ռոբերտ Քոչարյանն է սկսել․ «Վերջիվերջո երկրորդ նախագահն իր ժամանակահատվածում սկսեց թշնամանքը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ»։

Ճշտող հարցին, թե ո՞ր դրվագով՝ Պետրոսյանը պատասխանեց․ «Կաթողիկոսի նկատմամբ, բոլոր դրվագներով, բոլոր դրվագներով։ Նույն իրա ժամանակ էր, որ թույլ տվեց աղանդավորական շարժումները գրանցվեն Հայաստանում և սկսեն ակտիվանալ, նույն ինքն էր, որը թույլ տվեց աշխարհի խոշորագույն դեսպանատունը կառուցվի Հայաստանում, և այդ կառուցման համար ոչ թե տեղի մասնագետները սկսեն աշխատել, այլ Թուրքիայից եկած շինարարները եկան, սկսեցին աշխատել։ Անշուշտ դա Միացյալ Նահանգների գործն էր, բայց իրենք կարող էին այդ ամեն ինչի վրա հետո դնել»։

Վերջինիս գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ռուսամետ գործիչ չէ։

Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ն հայրենասեր կադրերից մաքրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ բանակը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում