Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 24-11-2025

Օրակարգ․ Ռոբերտ Քոչարյանը չհասկացավ, որ Սերժ Սարգսյանը զոհաբերում էր իրեն․ Սուրեն Պետրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել ենք Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի և ընդդիմության պարտության պատճառների, ճիշտ հետևություններ անելու անհրաժեշտության, ընտրությունների արդյունքների շահարկումների, հակակեղեցական արշավի նոր դրսևորումների, 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և քաղաքական դաշտում կատարվող վերադասավորումների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրականացվող բանակցությունների, Իլհամ Ալիևի հռետորաբանության կոշտացման պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Սուրեն Պետրոսյանը նկատում է՝ Սերժ Սարգսյանը զոհաբերում էր իր և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, ինչը երկրորդ նախագահը չհասկացավ։ «Սերժ Սարգսյանն իդեալական գիտեր՝ իրենք հնարավոր չի՝ դա անեն, գիտեր, որ էնտեղ որևիցե մեկը չկա կամային մարդ, այդ թվում՝ իր թիմակից։ Ինքը զոհաբերում է նաև իր թիմակիցներին, որովհետև իր թիմակիցները, ինքն էլ շատ լավ գիտի, որ որևիցե հետհանձնման գործընթաց իր թիմակիցների առկայության պարագայում հնարավոր չէ՝ էդ կարկառուն հարապետական թևին։ Բայց էդ մարդիկ կպած են, որևիցե կերպ չեն կարողանում պոկ գալ։ Դրանով ինքը տարավ բոլորին քաղաքական զոհաբերության՝ բոլորին անխտիր՝ բոլորին տալով էդ օրակարգը, բոլորը մտան, «մինչև վերջին մարդը մենք մնում ենք, զադնի չկա, զադնի դնողը Նիկոլ ա», վերջում բոլորը խելոք, սիրուն գնացին պառլամենտ, սիրուն՝ առանց մանդատից հրաժարվելու և այլն, մոռացան՝ ինչ էին ընդհանրապես ասում, իրենց օրակարգով են վերադառնում և այլն, խելոք գնացին՝ քաղաքական իմաստով հավասարվելով զրոյի, մինուս անվերջության, ու դա պատմության մեջ երբեք չի կարող վերականգնվել դրանից հետո։ Բայց մյուս կողմից՝ Թաթոյան Արմանի կոմպոնենտը և այլն, էդ ալիքը դժգոհության, որը կար, ինքը դրանով ըստ էության քաղաքական առումով մաքրում էր, վարկաբեկում էր և՛ իր, և՛ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, բոլորին տարավ վարկաբեկման, բոլորին։ Ռոբերտ Քոչարյանն անգամ չհասկացավ, իմ էլի կրկին անձնական ամենայն հարգանքով, բայց անգամ հիմա չի պատկերացնում՝ ինքը որտեղ է, ինչ է անում ընդհանրապես, որտեղ են իրեն մտցրել՝ քաղաքականության մեջ»,- ասաց նա։,

Մեր զրուցակիցը նկատում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը հիմա իշխանությունը վերադարձնի, ապա իրեն դաժանորեն կմասնատեն։ «Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ է սկսել հասկանալ, որ իրեն որևիցե մեկն անվտանգության երաշխիք չի տալու, չկա այդպիսի բան։ Ես կրկնում եմ՝ դաժանորեն են վարվելու, դաժանորեն մասնատելու են»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ անգամ ֆիլմերում մարդասպանություն պատվիրողը վերջում պատվերը կատարողին միշտ շարքից հանում է, որպեսզի այդ շղթասն մեկընդմիշտ փակվի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»