copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:03 19-02-2026

Հայաստանը նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել Լեհաստանի հետ

Կառավարության նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր ստորագրելու հարցը։

Ըստ նախագծի՝ Հայաստանը մեծապես կարևորում է Լեհաստանի հետ փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը՝ նպատակ ունենալով պաշտպանական ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Նշվում է, որ երկու երկրների բարձր քաղաքական մակարդակով պարբերական շփումները և բազմաոլորտ համագործակցությունը նախադրյալ են ամուր միջպետական կապերի ձևավորման համար՝ հատկապես ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական փոխգործակցության զարգացման տեսանկյունից։

Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005 թվականի մարտի 21-ին։

Նոր համաձայնագիրը նպատակ ունի սահմանել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին