Ներքին 6 ամիս առաջ - 12:50 19-02-2026

Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը ինքնուրույն քարտեր ձեռք չբերեն, մենք քարտերը կառաքենք. Արսեն Թորոսյան

Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը ինքնուրույն քարտեր ձեռք չբերեն, մենք քարտերը կառաքենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Դեկտեմբերին մենք ԱԺ-ում ընդունեցինք օրենք, որի արդյունքում ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով: Մինչև սույն թվականի մարտի 5-ը, մենք խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը, ինքուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ ամսվա կենսաթոշակն ու նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա՝ մենք դա կանենք ավտոմատ եղանակով: Կլինեն քաղաքացիներ, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու ժամանակ քարտերը առաքելու համար»,- նշել է նա:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև անկանխիկ վճարման անցած քաղաքացիներին: Նա նշեց, որ դեկտեմբերի սկզբին ունեին մոտ 50,000 քաղաքացի, ով ստանում էր կանխիկ եղանակով, իսկ այսօրվա դրությամբ՝ 21,539 քաղաքացի: Նախարարը հավելեց, որ մոտ 30,000 քաղաքացի ինքնուրույն անցել են անկանխիկի դաշտ:

«Կոչ եմ անում, որ քաղաքացիները դա անեն ինքնուրույն ու ընտրեն իրենց նախընտրած բանկը, որովհետև մյուս դեպքում՝ ընտրությունն ավտոմատ է լինելու ու կատարվելու է համակարգի կողմից, որպեսզի որևէ մեկը ապրիլի 1-ի դրությամբ զրկված չլինի իր կենսաթոշակը կամ նպաստը ստանալու իրավունքից: Ընտրությունն ավտոմատ կատարելուց հետո մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը մենք ապահովելու ենք քարտերի առաքումը սուրհանդակային ծառայության միջոցով: Ապրիլի 1-ից հետո քաղաքացին հնարավորություն կունենա ինքնուրույն փոխել վճարողին»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող