copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:06 18-02-2026

Շենգավիթ վարչական շրջանում 14 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-24:00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9-ի, Մխչյան, Կատովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Լ.Խաչիկյան, Կողբի, Գորգագործների, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ.Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Եղ.Թադևոսյան փողոցի և նրբանցքի, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքի, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 39-81, Չեխովի 1-50, Արշակունյաց 36-330, Ս․Տարոնուի 1-10 համարների և նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին