Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 12:39 18-02-2026

Մենք հետամուտ կլինենք Արցախի վերահայացմանը և կդիմադրենք Ադրբեջանի ցանկացած ոտնձգությանը. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ներկայացրել է ընտրությունների մասնակցության ձևաչափը և նշել ընդդիմադիր դաշտում ուժերի միավորման անհրաժեշտությունը։

Նա հայտարարել է, որ ժողովրդին արմատական այլընտրանք են առաջարկելու, որը կտարբերվի գործող քաղաքական կուրսից և երկիրը դուրս կբերի ճգնաժամից։

«Մենք մեր ուժերը պետք է համադրենք մեր գաղափարակից այլ ուժերի հետ: Պետք է միասնական ճակատով հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում և կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»,-ասել է Չալաբյանը:

«Այս տարիների ընթացքում մենք անընդհատ գտնվել ենք պայքարի բովում, կարելի է ասել՝ առաջնագծում, և այս վարչախումբը հատուկ օրենսդրական փոփոխություն է ընդունել՝ ընդդեմ մեր կազմակերության՝ կասեցնելու կամ սահմանափակելու մեր գործունեությունը, գիտակցելով, որ մենք մեր ամբողջ գործունեության ընթացքում կարողացել ենք գործել օրենքի շրջանակներում և պարբերաբար կարողացել ենք խոչընդոտել այս վարչախմբի հակաազգային տարբեր նախաձեռնություններ», - նշել է Ավետիք Չալաբյանը:

«Մենք հետևողականորեն կզարգացնենք մեր բանակը, կստեղծենք դրա կազմում ռազմավարական զսպման նոր կարողություններ, այն կդարձնենք առավել զարգացած ու առավել մարտունակ՝ ինչպիսին եղել է ու պիտի լինի ամբողջ տարածաշրջանում:

Պետք է մշտապես առաջ մղենք մեր հայկական շահը» - ասաց Ավետիք Չալաբյանը:

«Մենք հետամուտ կլինենք Արցախի վերահայացմանը և կդիմադրենք Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն»:

Չալաբյանը խոսեց նաև մարզերում աշխատատեղեր ստեղծելու, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումն ավարտելու, տարեցներին ու երիտասարդներին տրվող պետական աջակցություններն ավելացնելու մասին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան