Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 21:13 17-02-2026

Ամփոփվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 17-ին ամփոփվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Օսեյանը, ներկայացնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին վարչական շրջանում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում նախաձեռնվել է 2396 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2410 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 535 քրեական վարույթ՝ 554 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 524 քրեական վարույթ՝ 550 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է 479 քրեական գործ՝ 515 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 496 քրեական գործ՝ 529 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է շուրջ 56 միլիոն դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից կատարված և ամփոփված 27 ուսումնասիրություններին՝ Արմեն Օսեյանը տեղեկացրել է, որ դրանց արդյունքում ներկայացվել 19 հայցադիմում:

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում ուսումնասիրվել է նաև Երևան քաղաքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 9000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ՓԲ ընկերությանն օրենսդրության պահանջների խախտմամբ օտարելու հանգամանքը: Ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել իրավասու դատարան:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղեկացմամբ, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում, դատախազական ներգործության արդյունքում, «Մայրության» այգու տարածքում տեղակայված մետաղական կոնստրուկցիայով ինքնակամ շինությունն ապամոնտաժվել է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրավասու մարմիններին ուղարկվել է 24 միջնորդագիր՝ ուղղված հանցանքների պատճառների և պայմանների վերացմանը: Միջնորդագրերից մեկը վերաբերել է «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր»-ին:

Աննա Վարդապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանն ու հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել