copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:27 17-02-2026

Վաղը ֆինանսավորումը կբացվի․ ԱՆ-ն՝ պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է՝ ինչու են ուշացրել պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձը.

«Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ հստակեցնում ենք.

Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:

Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:

Վաղվա ընթացքում ֆինանսավորումը կբացվի:
Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»։