copy image url
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 18:51 17-02-2026

Գերիների վերադարձի հարցն այս դատավճիռներով փակված չէ․ Սիրանուշ Սահակյան

«Արդարացման դատավճիռներ կլինեին, ուստի ունեցանք մեղադրական դատավճիռները՝ ծանր պատիժների կիրառում, այսինքն՝ այստեղ որևէ շեղում չկա, և գործընթացը պետք է իր տրամաբանական ավարտն ունենար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ այսօր Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Սահակյանի գնահատմամբ՝ մեղադրական դատավճիռների կայացումը պայմանավորված էր գործընթացի ընդհանուր ուղղությամբ։

Իրավապաշտպանը նշեց, որ առկա էր սպասում, թե ամերիկյան կողմի ներգրավվածությունը խաղաղության գործընթացում կարող էր նպաստել նաև մարդասիրական հարցերի լուծմանը, այդ թվում՝ կանխել նման դատավճիռների կայացումը, սակայն դա տեղի չի ունեցել։

Նրա խոսքով՝ միջազգային դերակատարների մասնակցությունը պետք է անդրադառնա նաև հումանիտար խնդիրներին․ «Եթե քաղաքականապես աջակցում են մի գործընթաց, որը միտված է խաղաղությանը, մարդասիրական տարրերը պետք է ապահովված լինեն․ դա, նախ և առաջ, ենթադրում է գերիների վերադարձ, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզում և վերադարձի իրավունքի ապահովում»։

Իրավապաշտպանը շեշտել է, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ դատապարտված անձինք հայրենադարձվել են՝ անկախ պատժի ամբողջական կրման հանգամանքից, և այդ գործընթացները հաճախ իրականացվել են քաղաքական համաձայնությունների շրջանակում։

Նրա ձևակերպմամբ՝ եթե քաղաքական ճանապարհով ձեռք բերվի համաձայնությունը՝ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ, այդ դատավճիռները որևէ խոչընդոտ չեն հանդիսանալու, դրանք ընդամենը շատ նոմինալ արժեք ունեն և չեն արգելափակում վերադարձը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի