Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:30 17-02-2026

Հուսանք՝ ՔՊ-ն 6% էլ չի հավաքի․ Գևորգ Պապոյանն ախորժակ ունի, որովհետև ստանալիք ունի․ հարցում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս իր տված հարցազրույցում, անդրադառնալով հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, վստահություն է հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում ստանալու է 60% ձայն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ ՔՊ-ին կհաջողվի՞ ընտրություններում 60% հավաքել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ՔՊ-ն ընտրություններում նույնիսկ 5% ձայն չի ստանա, որոշներն էլ հույս հայտնեցին, որ նման բան չի լինի։

«Ոչ, է հա Գևորգը թող պնդի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ հույս հայտնեց, որ նույնիսկ 6% չի ստանա։ «Հուսանք 6% էլ չի հավաքի։ Գևորգ Պապոյանն ախորժակ ունի, որովհետև ստանալիք ունի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ չպետք է թույլ տաալ, որ ՔՊ-ն նորից խաբի հանրությանը։ «ՔՊ-ին սկի 5% չի հաջողվի, ՔՊ-ն ինչ ա։ Մեր դարդը մեզ հերիք չի, մի հատ էլ պիտի 60% , 600 հատ գրողուսևցավ թող կպնի դրանց։ Դե նրանք արդեն ընգած են բաների հետևից, գետինը լիզելով, քանդելով ման են գալիս, բայց հերիք ա արդեն, մի քիչ կարելի ա սթափվել։ Մի անգամ խաբնվել, երկու անգամ խաբնվել, ոնց կարելի ա էս թափթփուկներին խաբնվել»,- ասաց նա։

«Չեմ կարծում, որովհետև լրիվ հեղինակազրկվել է, ու չեմ էլ ուզում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում