Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 4 ամիս առաջ - 20:25 17-02-2026

Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ ուղիղ առևտրի զարգացմանը

Թուրքական «ANKA» լրատվական գործակալությունն անդրադարձել է առանց միջնորդների՝ ուղիղ ցամաքային առևտուր անելու Թուրքիայի և Հայաստանի համաձայնությանը։ Գործակալությունը նշել է, որ այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյան՝ հայտնելով, որ իրենք դրական են վերաբերվում ուղիղ առևտրի զարգացմանը։

Ըստ ANKA-ի՝ պաշտոնյան նշել է․ «Մենք ունենք որոշ ֆորմալ գործողություններ, որոնք պետք է ավարտվեն, որից հետո էլ կսկսվի (ուղիղ առևտուրը Վրաստանով)։ Մենք սա դրական ենք գնահատում, քանի որ նոր քայլ է։ Արվում է մի բան, որը երկար ժամանակ չէր արվել։ Մենք թույլատրել էինք օդային առևտուրը։ Հիմա այն նաև ցամաքային ճանապարհով կիրականացվի Վրաստանի միջոցով։ Հույս ունենք, որ ապագայում Աստծո կամոք եթե սահմանը բացվի, այն (առևտուրը) նաև ուղիղ կանցնի Թուրքիայից դեպի Հայաստան։ Բոլոր փաստաթղթերում որպես վերջնակետ երկիր կարող է նշվել Հայաստանը»։

Ըստ գործակալության՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 300-350 մլն դոլար։

Թեմայի վերաբերյալ գնահատականներ է տվել Թուրք-հայկական գործարար զարգացման խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյաքը։ Ըստ նրա՝ երկու երկրների միջև առևտրի մոտ 99 %-ը կազմում է Թուրքիայից Հայաստան արտահանումը։

Նա նաև նշել է, որ Թուրքիայից Հայաստան ուղարկվող ապրանքների համար Վրաստանում վերաարտահանման ձևակերպումները գոյացնում են 10-15 % լրացուցիչ ծախս, քանի որ պետք է ստեղծվի վրացական ընկերություն, որը կլինի գնորդը և կրկին կվերարտահանի։ Իսկ այժմ թեև փոխադրումը կլինի Վրաստանով, բայց բոլոր փաստաթղթերում Հայաստանը կարող է գրվել որպես վերջնական նպատակակետ երկիր։

Այսպիսով, ըստ Սոյաքի, 10-15 % հավելյալ ծախսը կմնա կամ թուրք արտահանողին կամ Հայաստանում ներմուծողին։

Հետևաբար, Սոյաքը կարծում է, որ գները կէժանանան, ինչն էլ կարող է հանգեցնել առևտրի ծավալի աճի։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
19:54 Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա