Ներքին 6 ամիս առաջ - 13:07 17-02-2026

Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացրած նախագծերը։ Անցնող տարվա ընթացքում Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել բազմաթիվ նախաձեռնությունների, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման կարևոր ծրագրերի։

Ֆասթ Բանկն անցնող տարվա ընթացքում մեծ ներդրումներ է կատարել արվեստի և մշակույթի ոլորտում, հովանավորել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգը, «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի նախընտրական ու եզրափակիչ փուլերն ու նրանց բարեգործական համերգները, միջոցներ են տրամադրվել նաև ժամանակակից արվեստի և երիտասարդական ստեղծարարական նախագծերի:

Նշանակալի էր Ֆասթ Բանկի աջակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին․ ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված իր հանձնառության շրջանակում Բանկը 50 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել Մատենադարանին։ Բանկի աջակցությամբ Մատենադարանի նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի առանձին մուտք՝ համապատասխան բոլոր ժամանակակից պայմաններին, իսկ նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։

Առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել կրթական ու գիտական ոլորտի նախագծերին․ Բանկը ֆինանսավորել է «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» ամառային դպրոցը, «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովը, Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը, ինչպես նաև Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս նախաձեռնությունները նպաստել են երիտասարդական ներուժի ու գիտելիքի զարգացմանը և միջազգային գիտակրթական կապերի ամրապնդմանը։

Ֆասթ Բանկի հովանավորությամբ մայրաքաղաքի սրտում՝ Ազատության հրապարակում, իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում՝ Les Mills Experience Yerevan-ը։ Բացօթյա մարզումներն ուղեկցվել են երաժշտությամբ և առողջ կենսակերպը խրախուսող ակտիվություններով։

Առողջապահական և մասնագիտական համայնքին վերաբերող ծրագրերից առանձնացել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի հովանավորությունը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել «Եղջերաթաղանթի և արտաքին աչքի հիվանդությունների» բժշկական ատլասի հրատարակության համար։

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահել նաև մշակութային ժառանգության պահպանման և ենթակառուցվածքների բարելավման խնդիրները․ Բանկի աջակցությամբ շարունակվել են վերանորոգվել մշակութային վայրերի, հատկապես թատրոնների ենթակառուցվածքները։

Ֆասթ Բանկը շարունակել է աջակցել նաև «Մաքուր հայրենիք» նախաձեռնությանը, որն արդեն 3-րդ տարին է համախմբում է հայտնիներին և հասարակությանը մաքուր հայրենիքի գաղափարի շուրջ:

Բանկը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաև հասարակական և համայնքային ծրագրերը: Հիշարժան էր տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի գիշերը, Հանրապետության հրապարակում անցկացված յուրահատուկ դրոն շոուն, որը Ֆասթ Բանկի աջակցությամբ վերածվել է ֆանտաստիկ տեսարանային ներկայացման՝ միավորելով հազարավոր քաղաքացիների։

Ֆասթ Բանկի 2025 թվականը գործունեության բազմաշերտ, ընդգրկուն և մարդկանց իրական կարիքներին արձագանքող տարի էր։ Բանկը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ տարեցտարի ընդլայնելով բարեգործական և հովանավորչական ծրագրերի ծավալը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին