copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:53 16-02-2026

Վերահաշվարկ ենք անում․ ինչու պոլիկլինիկաներում աշխատավարձ չեն ստացել

Երևանի պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերի ուշացումը պայմանավորված է վերահաշվարկով։ Այս մասին Oragir.News –ին հայտնեց, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Տեղեկացնենք՝ Երևանի պոլիկլինիկաների մի շարք աշխատակիցներ ահազանգել էին, որ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։ Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն։

Վարչությունից հայտնեցին, որ աշխատավարձերի ուշացումը տեխնիկական բնույթ է կրել և կապված է եղել հաշվարկների ճշգրտման հետ։ Ըստ պաշտոնյայի՝ այս տարի ներդրված ապահովագրական նոր համակարգի պայմաններում անհրաժեշտ է եղել կատարել լրացուցիչ հաշվարկներ։ «Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին մի քանի պոլիկլինիկաների տնօրենների հետ իրականացրել ենք աշխատավարձերի հաշվարկ։ Գործընթացի ընթացքում պարզվել է, որ որոշ նեղ մասնագետներ կարող էին տուժել սխալ հաշվարկների հետևանքով։ Հարցը անմիջապես բարձրացվել է նախարարությունում, և ուրբաթ օրը կատարվել է վերահաշվարկ»,- նշեցին վարչությունից։

Նշվում է, որ նախարարությունը արագ արձագանքել է խնդրին։ Աշխատակիցների մի մասն արդեն ստացել է աշխատավարձի մի մասը, իսկ մնացած վճարումները կկատարվեն մինչև օրվա ավարտը։ Վաղը բոլոր աշխատակիցները կստանան ամբողջական վարձատրությունը։

Վարչությունից նաև ընդգծեցին, որ ուշացումը կապված չէ ֆինանսական խնդիրների հետ։

«Մենք չենք ցանկացել, որ բժիշկները սխալ հաշվարկված գումար ստանան։ Յուրաքանչյուր բժշկի կատարած աշխատանքի ծավալը՝ այդ թվում խորհրդատվությունների քանակը, պետք է ճշգրիտ հաշվարկվի։ Այս պահին հաշվարկների գործընթացն ավարտված է, և մնում է միայն վճարումների տեխնիկական փուլը»,- նշեց մեր զրուցակիցը։ Քաղաքապետարանի առողջապահության վարչությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա, և աշխատակիցները ամբողջությամբ կվարձատրվեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին