Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 22:23 16-02-2026

Թուրքիայի և ԱՄԷ-ի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։

Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև հարաբերությունները համատեղ շահերի և ժողովուրդների բարօրության հիման վրա առավել ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Կողմերը վերահաստատել են, որ վճռական են խորացնելու ԱՄԷ-Թուրքիա հարաբերությունները՝ հիմնվելով հատկապես զարգացման գործընկերության շրջանակում արձանագրված առաջընթացի վրա։

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Կողմերը նշել են, որ իրենց հանդիպումը հետաձգվել է, սակայն վերահաստատել են, որ հնարավորինս կարճ ժամկետում կհանդիպեն։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
19:54 Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա