Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 21:37 15-02-2026

Լեհաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել երկրի՝ միջուկային ծրագրի ուղուն

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Polsat News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «միջուկային ծրագրին Լեհաստանի միացման մեծ կողմնակից է»։

«Այդ ուղին՝ բոլոր միջազգային նորմերի պահպանմամբ, այն ուղին է, որով պետք է գնանք։ (...) Պետք է գործենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք սկսել աշխատանքը։ Մենք զինված հակամարտության եզրին գտնվող երկիր ենք։ Պարզ է, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչպիսի ագրեսիվ, կայսերապաշտական վերաբերմունք ունի Լեհաստանի նկատմամբ»,- ընդգծել է նա։
Նավրոցկին նշել է, որ չգիտի՝ արդյոք դա առհասարակ տեղի կունենա, բայց կողմ է Լեհաստանի անվտանգության ամրապնդմանը՝ «նույնիսկ միջուկային ներուժի հիման վրա»։

«Ռուսաստանը կարող է ագրեսիվ արձագանքել ցանկացած բանի»,- հայտարարել է Լեհաստանի նախագահը՝ պատասխանելով լեհական միջուկային ծրագրի աշխատանքների մեկնարկի հետ կապված Մոսկվայի հնարավոր գործողությունների մասին հարցին։

Ձեզ գուցե հետաքրքրի