copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:24 15-02-2026

Մյասնիկյան պողոտայում ամեն պահի թափվող ժայռաբեկորներն ու քարերը հատուկ փրկարարները հեռացրեցին

SHAMSHYAN.com-ը փետրվարի 11-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ժայռաբեկորների փլուզման մասին, երբ ժայռաբեկորներից հսկայական քարերը պոկվել, թափվել ու հայտնվել էին հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով խնդիրը լուծելու համար տեղանքը տեղում ուսումնասիրվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցների կողմից, իսկ այսօր՝ փետրվարի 15-ին, նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք ու փրկարարները մոտ 1 ժամ հսկայածավալ աշխատանքների արդյունքում վտանգավոր ժայռաբեկորները ու թափվելու վտանգի առաջ կանգնած քարերը հեռացրեցին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված