copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:00 14-02-2026

Պատասխանատու չկա․ Զորավար Անդրանիկի 101 շենքի նկուղը լցված է կոյուղաջրերով

Երևանի Զորավար Անդրանիկ 101 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի նկուղը լցված է կոյուղաջրով։ Շենքի բնակիչների խոսքով՝ իրավիճակը օրեցօր վատթարանում է, իսկ պատասխանատու կառույցները միմյանց վրա են գցում խնդրի լուծումը։

Բնակիչները նշում են, որ արդեն դիմել են իրենց սպասարկող «Սեբաստիա-2» համատիրությանը։ Զանգահարել են Օլեգ Գրիգորյանին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։

Բնակիչների խոսքով՝ ոչ միայն հեռախոսազանգերն են անպատասխան մնացել, այլև համատիրություն անձամբ այցելելիս էլ որևէ արդյունքի չեն հասել։

Խնդրի մասին տեղեկացրել են նաև Երևանի քաղաքապետարանին։ Ի պատասխան՝ բնակիչներին հորդորել են դիմել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որտեղից էլ պնդել են՝ եթե խնդիրը շենքի ներսում է, ապա այն իրենց իրավասության տակ չի գտնվում, և պետք է զբաղվի համատիրությունը։

Բնակիչները մտահոգ են՝ կոյուղաջրերի հոսքը սանիտարահիգիենիկ լուրջ խնդիր է, և թուլացնում է նաև շենքի հիմքը։

«Վազելով ենք անցնում մուտքով»,- ասում է Oragir.News-ին դիմած քաղաքացիներից մեկը։

Խնդիրը բարձրաձայնելու համար խնդրեցինք հոլովակ տրամադրել, սակայն մեզ փոխանցեցին, որ նկուղ իջնելը անհնար է՝ ուժեղ հոտի և կեղտի պատճառով։

Բնակիչները պահանջում են անհապաղ լուծել խնդիրը՝ քանի դեռ այն ավելի լուրջ աղետի չի հանգեցրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող