Սպորտ 6 ամիս առաջ - 20:00 14-02-2026

ՍպորտZone. Ֆուտբոլի լավագույն ռմբարկուից ֆինանսների մագիստրոս և ֆրիսթայլիստ. Հայկ Աղաքարյանի ուղին

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայկ Աղաքարյանն է՝ Հայկ Ֆրիսթայլիստը, ով Հայաստանում ֆրիսթայլ ֆուտբոլի ներկայացուցիչներից է։

Նա պատմում է, թե ինչպես է ընդամենը 5 տարեկանում՝ առանց որևէ մեկին ասելու, ինքնուրույն գնացել ֆուտբոլի ու գրանցվել։ Թեև հետագայում չի շարունակել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան, հասցրել է դառնալ լավագույն հարձակվող և ռմբարկու, իսկ «Ա լիգայում» ընդամենը 15 րոպեում խփել է 2 գոլ։

Մրցակիցները գիտեին՝ նա արագ է վազում և հատուկ ստրատեգիա էին մշակել իր դեմ խաղալու համար։

Հայկը թողեց ֆուտբոլը հանուն կրթության․ ընդունվել է Տնտեսագիտական համալսարան, շարունակել ուսումը մագիստրատուրայում և այսօր իր մասնագիտական գիտելիքները կիրառում է բիզնեսներում։

Հաղորդման ընթացքում նա խոսում է սթրիթբոլի մասին, Դյուցազնագրքում գրանցված իր ռեկորդների , ինչպես նաև Գինեսի ռեկորդ սահմանելու նպատակների մասին։

Սկզբում շատերը թերահավատ էին մոտենում իր՝ ֆրիսթայլով զբաղվելուն, շատ անգամներ ասել են. «Ձեռքիդ փող չկա՞»։ Այսօր, սակայն, նա ապացուցել է հակառակը։

Պատմում է նաև, որ նկարահանվելով «Արարատ 73 » ֆիլմում իր ամենասիրելի դրվագը ֆրիսթայլի հնարք կատարելն է։

Հաղորդման վերջում հնչել են բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը