copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 11:55 14-02-2026

Իրանում վարչակարգի փոփոխությունը լավագույն բանն է, որը կարող է տեղի ունենալ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում վարչակարգի փոփոխությունը կարող է լինել «լավագույնը, ինչ կարող էր տեղի ունենալ»։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

Ուրբաթ օրը Հյուսիսային Կարոլինայի Fort Bragg ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում Թրամփին հարցրել են՝ արդյոք նա ցանկանում է վարչակարգի փոփոխություն Իրանում։ Ի պատասխան՝ նա նշել է. «Թվում է՝ դա կլիներ լավագույնը, ինչ կարող էր պատահել»։

Նախագահը նաև քննադատել է Իրանի իշխանություններին՝ ասելով, որ «47 տարի շարունակ նրանք խոսել են, խոսել ու խոսել», և այդ ընթացքում, ըստ նրա, բազմաթիվ կյանքեր են կորցվել։

Հարցին, թե ում կցանկանար տեսնել Իրանի ղեկավարի պաշտոնում, Թրամփը հրաժարվել է մանրամասնել՝ նշելով միայն. «Ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Կան մարդիկ»։

Լրագրողների մեկ այլ հարցին՝ արդյոք նա կընդունի որևէ տարբերակ, բացի զրոյական հարստացումից, Թրամփը պատասխանել է. «Մենք չենք ցանկանում հարստացում»։

Ամենից շատ դիտված