Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:00 13-02-2026

Սամվել Կարապետյանը տեսած մարդ ա․ հավատում եմ, որ ինչ ասում ա՝ կանի․ հարցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ իր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Փետրվարի 12-ին կազմակերպված շնորհանդեսի ընթացքում տեսաուղերձով նա նշել է․

«Մենք մեր հայրենակիցներին չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք։ Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները։ Պետք է անել ճիշտ հակառակը՝ մեր սեփական գրպանների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը»։

Այս հայտարարությունից հետո Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Սամվել Կարապետյանին վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք»։

Քաղաքացիների արձագանքները հաճախ կրկնվում էին։

Մի կին ասաց․ «Այո, որովհետև իշխանությանը պետք է լինի կայացած մարդ, հարուստ մարդ, տեսած մարդ»։

Մի տղամարդ, ով ներկայացավ որպես աշուղ, նշեց․ «Այո, տեսնում եմ ու սպասում եմ ամեն ինչ՝ այն, ինչ լսել եմ իր շուրթերից»։

Մեկ այլ կին տարակուսեց․ «Ինձ համար մեծ խնդիր ա, ու ոչ մեկին չեմ տեսնում»։

Մի տղամարդ, հարցը պարզ համարելով, պատասխանեց․ «Մեկ անգամ մեկ՝ տեսնում եմ Կարապետյանին վարչապետի պաշտոնում։ Ինքը տեսած տղայա, ես հավատում եմ, որ ինչ ասում ա՝ կանի։ Սոված չի գալիս գործի»։

Մի կին նշեց․ «Իհարկե, լավ ապագա, բարեփոխումներ»։

Մեկ այլ տղամարդ խուսափեց հստակ դիրքորոշում հայտնելուց․ «Ընտրություններ կլինի՝ կերևա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում