copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:36 11-02-2026

Oragir.News-ի հոդվածով իրավապահներն արձանագրել են անչափահասի նկատմամբ բռնության դեպքը

Oragir.Newsհոդված էր հրապարակել Լոռու մարզում մանկավարժների կողմից սովորողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին:

Ըստ մեր ունեցած աղբյուրների, հոդվածի հիմքով դրանցից մեկի` Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցում հոգեբանի կողմից 3-րդ դասարանի սովորողին բռնության ենթարկելու վերաբերյալ դատախազությունը գրություն է ուղարկել Ոստիկանության Թումանյանի բաժին:

Ոստիկանության կողմից կատարված ստուգումների ընթացքում նույն օրը Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտի մայրը որդու և վերջինիս դասվարի ներկայությամբ հաղորդում է տվել, որ 2025թ-ի սեպտեմբեր ամսին դպրոցի` այդ ժամանակվա հոգեբանը դպրոցի բակում, դասամիջոցին վիրավորել է իր որդուն՝ ասելով. «Դու գոմի ապրանք ես, գոմից փախած ես»՝ այդկերպ նվաստացնելով երեխայի պատիվն ու արժանապատվությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ հոգեբանին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված մյուս փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին` Քր. Օր.-ով նախատեսված` հոգեկան ներգործության հատկանիշներով:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում