copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:16 10-02-2026

Առողջ մարդ էր, թոռներին դպրոց տանելուց ինֆարկտ է տարել․ մանրամասներ՝ Արմավիրի ողբերգական վթարից

Փետրվարի 10-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած քաղաքացին Մուսալեռ համայնքից էր։ Oragir.News-ը դեպքի մանրամասների վերաբերյալ զրուցել է համայնքի վարչական ղեկավար Սամվել Ֆարֆարյանի հետ։

Վերջինս նշել է, որ մահացած քաղաքացին համայնքի բնակիչ էր և առողջական լուրջ խնդիրներ չուներ։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան, երբ քաղաքացին իր թոռներին դպրոց տանելու ճանապարհին է եղել, և, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծակի ինֆարկտ է տարել։

«Ընդհանրապես առողջ մարդ էր, որևէ խնդիր չի ունեցել։ Առավոտյան թոռներին դպրոց տանելուց է եղել, միանգամից ինֆարկտը խփել է»,– ասել է Ֆարֆարյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ մեքենայում գտնվող երեխաները թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն արդեն դուրս են գրվել։

«Մեկի շրթունքն էր վնասվել, մյուսը գլխով էր հարվածել մեքենայի մեջ, բայց տարան հիվանդանոց ու հետ բերեցին»,- նշել է համայնքի ղեկավարը։

Ֆարֆարյանի խոսքով՝ ընտանիքի սոցիալական վիճակը նորմալ է։ Մահացածի երեք որդիներն աշխատում են։ Մեքենան նույնպես պատկանել է որդիներից մեկին։

Անդրադառնալով դպրոց հաճախելու հարցին՝ համայնքի ղեկավարը պարզաբանել է, որ թեև Մուսալեռում կա և՛ դպրոց, և՛ մանկապարտեզ, ընտանիքի երեխաները սովորում են Պտղունքում, քանի որ այն ավելի մոտ է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին