copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 23:54 09-02-2026

Իսրայելի բանակը Լիբանանում սպանել է «Հիզբոլլահ»-ի հրամանատարի

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հիզբոլլահ» շարժման հրետանային ստորաբաժանումների ղեկավարին սպանելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի բանակի տարածած հաղորդագրությունում։

«Այսօր (փետրվարի 9-ին – խմբ.) Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Յանուխայի շրջանում և սպանել ահաբեկիչ Ահմադ Ալի Սալամիին, որը զբաղեցնում էր «Հեզբոլլահ»-ի հրետանու ղեկավարի պաշտոնը»,- նշված է հայտարարությունում։

Զինվորականները նշել են, որ սպանվածը պատասխանատու էր մարտական ​​գործողությունների ընթացքում իսրայելցի զինվորների նկատմամբ ձեռնարկված բազմաթիվ հարձակումների համար, իսկ վերջին շրջանում զբաղվում էր Լիբանանի հարավում խմբավորման ռազմական կարողությունների վերականգնմամբ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին