copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:17 08-02-2026

Երևանի հիմնական դպրոցներից մեկում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 26-ին,շ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ րենց կողմից սպասարկվող վարչական տարածքում գործող հիմնական դպրոցներից մեկի միջանցքում վայր ընկնելու հետևանքով «Ուսահոդի գլխիկի կոտրվածք» ախտորոշմամբ «Նոր Նորք» առողջության կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Փ․-ն է, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում գնդակով խաղալիս ոտքը սայթաքել և վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով սակայն ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում Դ. Փ․-ն մարմնական վնասվածքը ստացել է Երևանի բնակիչներ 11-ամյա Ա․ Բ․-ի, 11-ամյա Ս․ Մ․-ի և 11-ամյա Դ․ Մ․-ի կողմից հրելու և վայր ընկնելու հետևանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ