copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:53 07-02-2026

Ունենք 1.2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան

Որպեսզի մեր երկիրը ակտիվ զարգանա 300 հազար նոր աշխատատեղ պետք է ստեղծենք, դա առաջնային նպատակն է մոտակա 5 տարում։ Այս մասին Շանթ հեռուստաընկերության եթերում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մեր երկրում, 3 մլն բնակչությամբ երկրում կա 800 հազար գրանցված աշխատող, ունենք 500 հազար թոշակառուներ, 300-500 հազար աշակերտ և ուսանող։ Այսինքն Հայաստանում 1,8 մլն մարդ ունենք, որոնք կամ աշխատում են, կամ չեն կարողանում աշխատել։ Եվ ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք՝ տնային տնտեսուհիներ, գյուղաբնակներ, որոնք թեև աշխատում են գյուղատնտեսության մեջ, բայց կայուն եկամուտ չունեն։

Որպեսզի մեր երկիրը ակտիվ զարգանա, մեր 800 հազար աշխատող գրանցված քաղաքացիներին ևս 300 հազարը պետք է ավելացնենք, դա պիտի լինի առաջնային նպատակը մոտակա 5 տարում, որպեսզի 1,1 մլն մարդ աշխատելով կարողանա 500 հազար մարդու թոշակ տա և հարկ վճարելով ապահովի աշակերտների ուսման ծախսերը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին