Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:11 06-02-2026

3 մլն բնակչություն չունեցող երկրում` 2.... հարկադիր վարույթ. Սրբուհի Գալյանը գոհ է

Արդարադատության նախարարությունը Սրբուհի Գալյանին է ներկայացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թ. հաշվետվությունը, որում անդրադարձ կա բռնագանձված գումարների չափին, հարուցված վարույթներին, սպասարկված քաղաքացիների թվին և սպասարկած հեռախոսազանգերի քանակին:

Ստորև տեղադրում ենք նախարարության տարածած հաղորդագրությունը.

Զեկուցվել է, որ 2025 թվականին Ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ 2,804,884 կատարողական վարույթի, իսկ 2024 թվականին՝ 2,822,725 կատարողական վարույթի, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,6 %-ով ՝ 17,841 կատարողական վարույթով։

Բռնագանձվել է շուրջ 64,092,153,997 դրամ, իսկ 2024 թվականին՝ 57,799,536,644 դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 11%-ով՝ 6,292,617,353 դրամով։

Բռնագանձումների պատկերը հետևյալն է՝
պետական բյուջեի օգտին՝ 20,819,435,621 դրամ, որից՝
ՃՈ-ի և Պարեկային ծառայության օգտին՝ 5,865,697,211 դրամ, 2024 թվականին այն կազմել է 19,360,377,791 դրամ, որից՝
ՃՈ-ի և Պարեկային ծառայության օգտին՝ 5,869,328,039 դրամ։ Պետական բյուջեի օգտին բռնագանձված գումարը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 8%-ով՝ 1,459,057,830 դրամով։ ՃՈ-ի և Պարեկային ծառայության օգտին բռնագանձված գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,06%-ով՝ 3,630,828 դրամ տարբերությամբ,
իրավաբանական անձանց օգտին՝ 39,324,665,154 դրամ, իսկ 2024 թվականին՝ 33,886,710,010 դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 16%-ով՝ 5,437,955,144 դրամով:
ֆիզիկական անձանց օգտին` 3,025,025,670 դրամ, իսկ 2024 թվականին՝ 2,736,877,648 դրամ։ Համադրելի ցուցանիշից ավելի է 11%-ով ՝ 288,148,022 դրամով:

Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 923,027,552 դրամ, իսկ 2024 թվականին 1,815,571,195 դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից պակաս է 49%-ով՝ 892,543,643 դրամով։

2025 թվականի փետրվարի 1-ից Կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12,464 պարտապան։

2025 թ․-ի ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման կատարողական վարույթներով հարուցվել է հայցի ապահովման բնույթի 328 կատարողական վարույթ՝ 40,3 մլրդ․ ՀՀ դրամ արգելադրման ենթակա գումարով: Հարուցված վարույթներից 102-ը կարճվել է 12,1 մլրդ․ բռնագանձված գումարով։
Արգելադրվել է 143 միավոր անշարժ գույք, 69 գույք/տրանսպորտային միջոց, բանկային հաշիվներում առկա 1,2 մլրդ․ ՀՀ դրամ:

Պարտապանին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը սահմանվել է 7, 800 000 դրամ՝ նախկին 4, 900 000 դրամի փոխարեն:

2025թ․ ընթացքում ըստ հերթագրման համակարգի՝ Ծառայություն այցելած և արագ գրասենյակի կողմից սպասարկված քաղաքացիների թիվը կազմել է 140․747, որը 53%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։

Թեժ գծով սպասարկված հեռախոսազանգերի քանակը կազմել է 117․376, որից 1383-ը եղել է բողոք, որը 59%-ով պակաս է 2024 թվականի համեմատ:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացումը և թվայնացումը 2026թ.-ին ճանաչվել են որպես նախարարության առաջնահերթություն։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ