Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:50 06-02-2026

20% հետվճարը մուրացկանություն է, պիտի դա չլինի․ հարցում՝ Վանաձորում

2018 թվականից սկսած՝ Հայաստանում կենսաթոշակները բարձրացել են 22%–ով: Այսօր Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ, միջինը՝ 49 հազար դրամ: Բացի այդ, ՀՀ–ում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուները 20 տոկոս հետվճար են ստանում, որի առավելագույն չափը 10 000 դրամն է։

Oragir.News-ը հարցում է անցկացրել Վանաձորի կենսաթոշակառուների շրջանում՝ պարզելու՝ բավականացնո՞ւմ է կենսաթոշակը մարդկանց նվազագույն կարիքները բավարարելու համար:

Հարցման մասնակիցների գերակշռող մասը դժգոհում էր կենսաթոշակի չափից և պահանջվող անկանխիկ վճարման պարտադիր պայմանից։

«Ամռանը միգուցե ինչ-որ տեղ մի կերպ կարելի է, բայց արդեն ձմռանը ջեռուցման խնդիրներ են առաջանում, ստիպված պարտքեր ենք անում, փող խնդրում և այլն: Իսկ 20% հետվճարը մուրացկանություն է, պիտի դա չլինի: Ճիշտը նա է, որ բարձրացվի, որ մարդը հնարավորություն ունենա իր նախասիրություններով, իր ուզածով առևտուր անի, որովհետև շատ-շատ տեղեր կան, առավել ևս դեռ կան մարդիկ, որ քարտով չեն, պատճառաբանում են, որ հոսանքը չկա, կամ ինտերնետ չկա, չգիտեմ գծի խնդիր կա և այլն, և այլն: Նենց որ դա հարցի լուծում չէ»,- նշեց վանաձորցիներից մեկը:

«Իհարկե ոչ: Նվազագույն թոշակը 37 500 դրամ է: Ես մի քիչ բարձր եմ ստանում, բայց էն չի, ինչքան որ պիտի մենք ստանանք: Եթե օրական բաժանեմ, օրը հազար քանի դրամ գումար է գալիս: Կարա՞նք մի ընտանիքի երկու օր էս գումարով պահենք. չենք կարա: Չի բարձրացել թոշակը: Դա տնտեսվարողների վզին 20 տոկոս ա դրել, նրանցից էդ գումարը գալիս ա մեզ: Կառավարությունը իրանից ոչ մի կոպեկ չի տալիս բնակչին, ոչ մի կոպեկ: Թոշակառուների բանակը 500 քանի հազար ա, ինքը՝ Նիկոլը, լավ գիտի, որ էդ եքա հսկա մարդիկ եթե հանկարծ ընտրությունների ժամանակ ձայն չտվեցին, իրան մինուս է գալու, գոնե դրական բան անի, էդտեղից որոշ չափով էլի ձայն կարենա փախցնի: Եթե կարենա: Բայց չի անում: Ասում ա՝ 10 հազար դրամ տամ: Թոշակառուն ի՞նչ պետք ա անի, արդյոք ունի՞ էդ գիտակից խելքը, որ 10 հազար դրամը իրա վրա կարանա ծախսի: Իսկ իրա կնկա մենակ գլխի էդ շլյապկեն որ դրել էր, քանի հազար դոլարանոց գլխարկ էր դրել: Իրա կինը ունի՞ էդ գիտելիքը, ինչքան ես, ես իրա նման կառավարիչներին կարամ դաս տամ, ոչ թե ասենք նստեմ, թոշակի հույսին մնամ ապրեմ»,- նշեց հարցված մեկ այլ վանաձորցի:

Մեկ այլ քաղաքացի էլ, անդրադառնալով 20 տոկոս հետվճարի և առողջապահական ապահովագրության բարեփոխումներին, ասաց. «Անվճար դեղ են նշանակել, որտեղ գնում եմ, կամ ասում ա՝ ծրագիրը չկա, կամ ասում ա՝ էդ դեղը չկա, կամ սենց, կամ նենց: Ոտներս կոտրելով՝ էսա տուն եմ գնում. էդ մեկ: Թոշակը շատ քիչ ա, ո՞նց հերիքի ազիզ, եթե մարդը 37 հազար ա մինիմալը ստանում, ո՞նց հերիքի: 20 տոկոս հետվճարից չեմ օգտվում, որովհետև ես վարկեր եմ մուծում բանկերում, չեմ կարում օգտվեմ: Շատ ծանր վիճակ ա, ազիզ ջան, շատ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ