Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:24 06-02-2026

WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություն կամ զանգ ստանալու դեպքում դիմել իրավապահներին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող բազմադրվագ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք, որպես «խաբեության թիրախ» ընտրված քաղաքացիների մոտ վճռականություն առաջացնելու և հավատ ներշնչելու նպատակով, հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալներով ու տարբեր հեռախոսահամարներով «WhatsApp»-ում ստեղծում են կեղծ օգտահաշիվներ:

Այնուհետև, հանցավոր կազմակերպության անդամները կեղծ օգտահաշիվներով հաղորդագրություններ ուղարկելով և հեռախոսազանգեր կատարելով՝ խաբեությամբ ներկայանում են իբր ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ, մտացածին պատրվակներով մոլորության մեջ են գցում մարդկանց՝ պահանջելով վարկ վերցնել կամ կանխիկացնել ՀՀ տարբեր բանկերի իրենց հաշիվներում առկա գումարները և իբր դրանց անվտանգ պահպանությունն ապահովելու համար՝ ուղղորդում են QR կոդի մուտքագրման եղանակով, կրիպտոդրամապանակի օգտագործմամբ կամ այլ երկրներում բացված հաշվեհամարներին կատարել ուղիղ փոխանցումներ՝ այդ կերպ խարդախությամբ տիրանալով տասնյակ քաղաքացիների խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներին:

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն և նմանատիպ հաղորդագրություններ կամ հեռախոսազանգեր ստանալու դեպքում այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին՝ զերծ մնալով «խաբեության թիրախ» դառնալուց:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի