Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 5 ամիս առաջ - 11:59 06-02-2026

ՔՊ-ում Ռուստամ Բաքոյանի մասով որոշում կա, ԱՄՆ-ից պատվիրակություն է ժամանել. Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է. ընտրական ցուցակը, ըստ օրենքի, բաղկացած է 2 մասից, առաջինը մեծ ցուցակն է, որտեղ կարող է ընդգրկվել մինչեւ 300 թեկնածու, երկրորդը` ազգային փոքրամասնություններինը: Նույն կետն ասում է․ «յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից… երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 ներկայացուցիչ, եւ ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ»: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն այս անգամ էլ որոշել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին տանել ԱԺ։ Բաքոյանը ներկայում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում եւ տարբեր աղմկահարույց թեմաներում ՔՊ-ականից առավել «կաթոլիկ է», եւ բնական է, որ այդ ծառայությունները գնահատվում են:

«Հրապարակ»․ թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել՝ հավանաբար, փոխնախագահ Վենսի այցը նախապատրաստելու։ Նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, մնացածը դուրս են բերել։ Հյուրանոցի աշխատակիցներին արգելված է այդ հարկում գտնվել։

Պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել։ Նրանք եկել են 2 շաբաթով։ Հիշեցնենք, որ Վենսը ժամանելու է փետրվարի 9-ին, հաջորդ օրը մեկնելու է Բաքու»։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Արփինե Կարապետյան» ԱՁ-ի հետ 1 մլրդ 241 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել։

Ըստ պայմանագրի՝ «Արփինե Կարապետյան» ԱՁ-ն պարտավոր է ապահովել ՀՀ ԱՆ քրեակատարողական 9 հիմնարկներում՝ «Արմավիր», «Նուբարաշեն», «Աբովյան», «Գորիս», «Վարդաաշեն», «Երևան-Կենտրոն», «Սևան», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստի սննդի մատուցման ծառայություններ (ներառյալ հացը), որը իրենից ներկայացնում է սննդամթերքի ձեռքբերման, սննդի պատրաստման և հատկացման արդյունավետ համակարգ։

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթիի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ նամակը, առաջարկելով նաեւ, որ ճիշտ կլինի՝ անձամբ հանդիպի բժիշկների հորդորով օրերս հացադուլը դադարեցրած Սամսոնյանի եւ մյուս քաղբանտարկյալների հետ՝ լսելու նրանց դիրքորոշումները։ Սակայն հանձնակատարը ոչ միայն չի ընդունել առաջարկը, այլեւ չի շարունակել խոսակցությունը՝ ցուցաբերելով զրո հետաքրքրություն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից